Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Միջազգային հանրությունը հարգում և հաշվի է նստում ուժեղի հետ

Միջազգային հանրությունը հարգում և հաշվի է նստում ուժեղի հետ
17.12.2022 | 11:52

Շուրջ 150 տարի առաջ տեղի ունեցավ Բեռլինի վեհաժողովը, որտեղից հայոց պատվիրակությունը վերադարձավ ձեռնունայն՝ «թղթե շերեփով»։


Ինչպես 150 տարի առաջ, այնպես էլ այսօր նույնպես հայ ժողովուրդը հույսը դրել է միջազգային հանրության վրա։ Այն ժամանակ մենք պետություն չունեինք, և ինչ-որ չափով արդարացվում է հայ քաղաքական մտքի սնանկությունը։ Այսօր, երբ կարծես թե գոյություն ունի 31 տարի ՄԱԿ անդամ Հայաստանի Հանրապետություն, հայ քաղաքական միտքը մնացել է 19-րդ դարի մակարդակին։

Էլի հույսներս դնում ենք այդ չարաբաստիկ միջազգային հանրության վրա։ Հասկացե՛ք վերջապես, ողջ մարդկությունը, պետությունները, միջազգային հանրությունը հարգում և հաշվի է նստում ուժեղի հետ և արհամարհում ու խղճում է պարտված, օգնություն աղերսող ողորմելուն։
Այդպես էլ չհասկացանք. «Սահման քաջաց՝ զէնն իւրեանց»:


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 11211

Մեկնաբանություններ